Տրնդեզ

TRNDEZ
 
 
 

 
 
 
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության չաստված Տիրի,նաև արևի և ռազմի չաստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը խարույկն է եղել: Ժողովրդական ընկալումներով Տրնդեզի կրակը ուներ մաքրագործող, չարը խափանող, պտղաբերություն ապահովող և հիվանդությունները կանխող զորություն: Նրանք կրակի վրայով թռցնում էին իրենց նորապսակ զույգերին՝ հավատալով, որ կրակը պտղաբերություն կապահովի իրենց ընտանիքում: Քրիստոնեության ընդունման ժամանակ՝ IV –րդ դարում, հայերը դեռևս հեթանոս էին՝ բազմաստված, նրանք պաշտում էին տարբեր կուռքերի, որոնցից յուրաքանչյուրին նվիրված տոն ունեին: Քրիստոնեության ընդունումը Հայաստանում հեթանոս հայերի կողմից խիստ ըմբոստությամբ ընդունվեց, և որպեսզի նոր կրոնը նրանց համար ընդունելի դառնար, հոգևոր հայրերը որոշեցին միանգամից շատ չկտրել նրանց իրենց հավատալիքներից և ծեսերից: Այդ նպատակով այդ ծեսերից շատերը նույնացվեցին քրիստոնեական որևէ իրադարձության հետ: Այսպես էլ կրակի չաստծուն նվիրված հայերի Տրնդեզ տոնը նույնացվեց մանուկ Հիսուսին Աստծո տաճարին նվիրաբերելու իրադարձության հետ: Սակայն Աստծո խոսքում ոչ մի տեղ գրված չէ այն մասին, որմանուկ Հիսուսին տաճար տանելիս կրակներ էին վառված կամ էլի նմանատիպ ինչ- որ բան: Որպես գիտակից քրիստոնյաներ կարող ենք այժմ հետևություն անել. եթե մենք արդեն հազար յոթ հարյուրտարի է ընդունել ենք քրիստոնեությունը, արդյոք ժամանակը չէ օտարածին բաները մաքրել նրանից ևառաջնորդվել այն միակ Աստվածաշնչով, որում, ի դեպ, կրակի վրայից թռնելու մասին գրված է. Բ Օրինաց 18:10 …Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող… Կրակի չաստծուն նվիրված տոնը նշելով մենք հայտարարում ենք, որ դեռևս հավատում ենք կրակին և նրա մաքրող զորությանը և ոչ թե Փրկիչ Տեր Հիսուսին և Նրա արյան մաքրող զորությանը: Կրակի վրայով թռնելով մենք հոգևոր ոլորտում դուռ ենք բացում այն ուժի առաջ, որը կանգնած է այդ կրակի ետևում, չէ որ ամեն հավատք կամ հավատալիք իր ետևում կանգնած ուժ ունի: Այս ամենը հաշվի առնելով ուզում ենք ասել. Սիրելի՛ հայ քրիստոնյա, քո հավատքն ու սպասելիքը թող միշտ լինի Միակ և Իրական Աստծուց, թող քո շնորհիվ այն փակվի դուռը, որը բացել են մեր նախնիները իրենց արած սխալ ծեսերով, չիմանալով իրականությունը: Այսօր Դու հնարավորություն ունես կարդալու Աստվածաշունչը և համեմատելու քո հոգևոր գիտելիքները իրական Աստծո խոսքի հետ: Եթե նշում ենք Տյառնընդառաջ կոչվող տոնը, ուրեմն պետք է իմանանք, որ դա Աստծուց մեր կյանքի իրական կոչումը հասկանալու և Նրա օգնությամբ այդ կոչման մեջ հավատարիմ կանգնելու մի շատ զորավոր տոն է: Այդ օրը նորովի կանգնի՛ր Աստծո առաջ և հարցրու՛. Տե՛ր Աստված, խնդրում եմ հայտնի՛ր ինձ՝ ինչի համար եմ ես ծնվել այս աշխարհում, որն է իմ կոչումը, օգնի՛ր, որ իմ կյանքի ոչ մի օրը զուր չանցնի: Օգնի՛ր, որ իմ կյանքում լիարժեք կատարեմ քո ծրագիրը, և երբ իմ ժամանակն էլ գա Քո Երկնային խաղաղության մեջ մտնելու, կարողանամ Սիմոն Ծերունու նման հագեցած կյանքից և իմ նպատակին հասած՝ խաղաղությամբ ձեռքս տալ Քեզ: Օրհնյալ լինի Քո Սուրբ անունը: Ամեն
 

Комментарии

���� ��������������������

Реклама на n4.biz